կարևոր
901 դիտում, 5 ամիս առաջ - 2021-12-03 23:12

Մանրամասներ՝ իշխող խմբակցության հետ վարչապետի հանդիպումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերին դեռ չի հաջողվում համաձայնության գալ: Նրանց վերջին մոսկովյան հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Նախօրեին մամուլը գրեց, որ Մհեր Գրիգորյանի մոսկովյան այցի արդյունքները իշխող խմբակցության անդամների հետ փակ հանդիպմանը քննարկել են Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հաստատեց եւ՛ հանդիպման, եւ՛ դրա օրակարգում փոխվարչապետի այցի մասին լուրերը, բայց ասաց՝ որեւէ որոշման չեն եկել:

Թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը, թե՛ փակ հանդիպումը հրաժարվեց մեկնաբանել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանականները քննարկել են կետերը, որոնք Մհեր Գրիգորյանը պետք է ներկայացնի փոխվարչապետերի աշխատանքային խմբի հաջորդ հանդիպմանը: Նաեւ, ըստ օրաթերթի, հանդիպման մասնակիցների տպավորությամբ նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, բայց մասնակիցներից երկուսն ինձ հետ զրույցում հավաստիացնում են, որ փաստաթուղթ չեն քննարկել:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: