կարևոր
2995 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 22:46

Իսակովի պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար

Իսակովի պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Էջմիածին-Երևան թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ 

Վթարի հետևանքով 4 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև 8 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volvo-ն, որը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածով ընթացող միկրոավտոբուսին, այնուհետև առաջ է ընթացել և բախվել նոր կառուցվող ճանապարհի համար տեղադրված բետոններին։