կարևոր
1075 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-03 19:24

Բացառում ենք ՔՊ կուսակցության ավագանու հետ որևէ համագործակցություն. ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը

Բացառում ենք ՔՊ կուսակցության ավագանու հետ որևէ համագործակցություն. ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության թեկնածուները և դաշինքները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

Հայտարարություն

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող և սույն հայտարարությանը միացող քաղաքական կուսակցություններս և դաշինքներս հայտնում ենք, որ մեր համայնքների ավագանիների կազմում ընտրվելու դեպքում բացառում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու հետ որևէ համագործակցություն:

Միաժամանակ, պատրաստակամ ենք համագործակցել միմյանց և իշխանության կցորդ չհամարվող բոլոր ուժերի հետ՝ հանուն մեր համայնքի բարեկեցության և զարգացման:

Ավագանու ընտրություններին մասնակցող և իրենց ընդդիմադիր կամ այլընտրանք համարող քաղաքական ուժերին առաջարկում ենք միանալ սույն հայտարարությանը կամ հանդես գալ նման առանձին հայտարարություններով:

Այն ուժերը, որոնք նախապես չեն հայտարարի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունը բացառելու մասին, առնվազն իշխանության կցորդ են, նպատակ ունեն նպաստելու ՔՊ-ի վերարտադրմանը, և հանրությունն իրավունք ունի այդ մասին իմանալու մինչև քվեարկություն կատարելը:

Հայտարարությունը բաց է, և ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են միանալ՝ մինչև ընտրության օրը:

ՀՅ Դաշնակցություն -  Աշտարակ

ՀՅ Դաշնակցություն  - Մեծամոր

ՀՅ Դաշնակցություն – Արտաշատ

ՀՅ Դաշնակցություն - Սևան  

ՀՅ Դաշնակցություն - Սպիտակ  

ՀՅ Դաշնակցություն - Աբովյան  

ՀՅ Դաշնակցություն - Հրազդան

ՀՅ Դաշնակցություն – Նաիրի  

ՀՅ Դաշնակցություն - Նոր Հաճն

ՀՅ Դաշնակցություն – Արթիկ  

«Հաղթանակ» դաշինք - Ախուրյան

«Ախուրյան» դաշինք - Ախուրյան

«Մեր համայնքը» դաշինք - Ծաղկաձոր

«Միասնական Վարդենիս» դաշինք - Վարդենիս

«Մեր համայնքը» դաշինք - Թալին

«Մեր Բաղրամյանը» դաշինք - Բաղրամյան

«Էջմիածին» դաշինք - Վաղարշապատ

«Մեր համայնքը» դաշինք - Գավառ

«Մեր համայնքը» դաշինք - Ջերմուկ