Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Փայլակ Դ.-ն իր վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1-ն կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի հետևանքով վարորդ Փայլակ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: