կարևոր
505 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-03 16:30

Քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները

Քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը, մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ միասին հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Քննարկվել են հաշմանդամների, նրանց շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների խնդիրները, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր:

Պետական նախարարը ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցով խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը և մաղթել արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար համագործակցել ստեղծված մարմնի հետ՝ առկա հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ: