կարևոր
1051 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 17:20

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 72 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 72 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 731 նոր դեպք: 

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 295 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 72 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 50 626 թեստ, այստեղից 31 151-ը արագ, իսկ 19 475-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 7,37 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,78 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,53 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 853 833 դեպք, որից 796 453 հիվանդ ապաքինվել է, 12 191-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 197 838 պատվաստում, օրական ՝ 11 099 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 541 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 144 վարակված:

Երեկ, դեկտեմբերի 1-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 459 նոր դեպք, ապաքինվել է 3 957 պացիենտ, մահացել 65 մարդ: