կարևոր
1135 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-03 14:15

Պատերազմին վերաբերող փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունները կուղարկվեն հետաքննության մարմնին

Պատերազմին վերաբերող փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունները կուղարկվեն հետաքննության մարմնին

ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բաբայանը վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների բավականին ուշագրավ տեղեկություններ է փոխանցել:

Ըստ Բաբայանի՝ զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները։