կարևոր
1300 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 13:25

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը ավելացել է 51-ով

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը ավելացել է 51-ով

Դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր:

Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24490 քաղաքացու հետազոտություն, որից 4119-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է մահվան 1 դեպք։

66-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: