ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա): Նա ներկա կլինի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը: Այս մասին համապատասխան որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել էր բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16 -ին Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկաայցրել Ադրբեջանի դեմ: