կարևոր
1465 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 11:35

Արցախյան վերջին պատերազմից հետո «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» այս պահին ունի հաշմանդամություն ունեցող 571 զինծառայող

Արցախյան վերջին պատերազմից հետո «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» այս պահին ունի հաշմանդամություն ունեցող 571 զինծառայող

1992թ-ից Միացյալ ազգերի կազմակերպության որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ավելացավ հաշմանդամություն ունեցողների թիվը։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» այս պահին ունի առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 571 զինծառայող։

«Մենք կանգնած ենք մեր տղաների կողքին, որոնք իրենց առողջությունն ու կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի։ Բոլորիս պարտքն է հավասար պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան Հայաստանում սովորել, աշխատել ու ապրել արժանապատիվ կյանքով։

Ամեն տարի այս օրն ավելի մեծ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցողների խնդիրներին, լուծումներ գտնելուն և հաշմանդամների ինտեգրմանը որպես հասարակության լիարժեք անդամ»։