կարևոր
1183 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-03 09:36

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: