կարևոր
766 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-02 20:59

Գեղամավանի գյուղապետարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում բնակիչները բողոքի ձայն էին բարձրացրել: Պատճառը Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն է:

Մարդկանց զայրութը ոչ այնքան ներկա գյուղապետի փոփոխությունն էր, այլ մինչեւ 2016 թվականը 34 տարի գյուղապետ եղած Մնացական Վարդանյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը: Մարդկանց խոսքով իշխանությունը գյուղի ղեկավար է նշանակել մեկին, որին գյուղը մերժել է դեռ 2016 թվականին:

Բնակիչները հեգնում էին, նախկիններին մերժող իշխանությանը, որի հենարանը  սակայն շարունակում են հանդիսանալ ամենամերժելի նախկինները:   

Գյուղապետարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ:
Մարդկանց խոսքով նորանշանակ պաշտոնակատարի ղեկավարման տարիներին գյուղում տիրել է քաոսը, եւ բնակիչները պարզապես չեն ցանկանում վերադառնալ այդ, իրենց բնորոշմամբ, անտերության տարիներ: