«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր, գեղանկարչուհի Զարուհի Մուրադյանի եւ Հակոբ Ճաղարյանի ջանքորով եւս մեկ Արցախից տեղահանված ընտանիք տոնեց սպասված բնակարանամուտը: Արարատի մարզի Նոր կյանք գյուղում Վիրաբյանների ընտանիքը նոր էջից սկսում է կյանքը:
Զարուհի Մուրադյանի նախաձեռնած դրամահավաքի շնորհիվ արդեն երեք ընտանիք ունի նոր տուն: Վիրաբյանների ընտանիքը մինչեւ պատերազմն ապրել է Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն գյուղում:
Պատերազմը ստիպեց նրանց տեղափոխվել Կոտայքի Քարաշամբ գյուղ՝ ապրում էին ծանոթներից մեկի տանը: Նրանց մինչեւ գարուն ժամանակ էին տվել տունն ազատելու համար, քանի որ տանտերն այն պետք է վաճառեր: Իսկ 6-ամյա Արամը առաջին դասարան չհաճախեց այդ տեղափոխությունների պատճառով:
Այժմ ամեն ինչ իր տեղն է ընկել: Ալվարդ տատը պատմեց որ, 1988 թվականից մինչ օրս երեք անգամ տեղահանվել էն սակայն վերջինն ամենացավոտն էր: Առանց արցունքների հնարավոր չէր ցույց տալ Նոր Վերիշենում իրենց արդեն ավերակ տան պատկերը:
Փոքրիկ Խանդութը Հայաստանում նոր է սկսել հաճախել նախակրթարան, բայց ընկերներ դեռ չունի:Իր ընկերը փոքրիկ կատուն է: Վեց երեխաից ավագը՝ Սիրանուշը, կարոտում է դրախտ հիշեցնող Նոր Վերիշենը: Նրա խոսքով այստեղ ամեն ինչ տարբեր է:
Սակայն դժվարությունները չեն խանգարել Սիրանուշին գնալ նպատակների հետևից: Բուժքույր է դառնալու: Նոր տանը, նոր հույսերով է Վիրաբյանների ընտանիքը շարունակում ապրել: Երբեմնի երկու սենյակը, որը վարագույրներով կիսված էր եւ մի մասը հանդիսանում էր ննջարան, մնացին անցյալում:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։