կարևոր
1156 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-02 18:19

Գեղամավան գյուղում լարված իրավիճակ է

Գեղամավան գյուղում լարված իրավիճակ է

Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում լարված իրավիճակ է: Մարզպետը Սևան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Գեղամավանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել 2016 թ-ից 34 տարի շարունակ գյուղապետի պաշտոնում եղած, ներկա իշխանությունների որակմամբ, մի թալանչու, ով մինչև հիմա դեռ վերականգնում է պետությանը հասցված վնասները:

Փաստենք, որ նորանշանակ պաշտոնակատարի ղեկավարման տարիներին գյուղում տիրել է քաոս, և բնակիչները պարզապես չեն ցանկանում վերադառնալ այդ, իրենց բնորոշմամբ, անտերության տարիները:

Փաստորեն, Փաշինյանի իշխանությունը գյուղի ղեկավար է նշանակում մեկին, որին գյուղը մերժել է դեռևս 2016 թ-ին: Այդպիսով՝ «նախկինների» դեմ խոսող ներկա իշխանությունների հենարանը շարունակում են լինել ամենամերժելի նախկինները: