20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դ. Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։