կարևոր
1447 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-02 16:48

Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը նախապես նշանակված այլ քրեական գործով ծանրաբեռնվածություն ուներ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։00-ին։

Շիրինյանի գործն այսօր մտավ դատաքննության փուլ, հետազոտվեցին քրեական գործում առկա ապացույցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանն այսօր Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացրեց։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: