կարևոր
2287 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-02 14:48

Եռակողմ նոր փաստաթղթի մեջ Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ տեսնում. Թագուհի Թովմասյան

Եռակողմ նոր փաստաթղթի մեջ Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չեմ տեսնում. Թագուհի Թովմասյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ասել է, որ եռակողմ նոր փաստաթղթի մեջ Հայաստանի շահի հետ համադրվող որևէ կետ չի տեսնում: 

«Նոյեմբերի 9-ի հայտարարութան մեջ պարզ գրված է՝ գերիների վերադարձ, բայց դա արդեն մեկ տարի է՝ չի իրականացվում, հետևաբար չիրականացված կետին հղում տալն աբսուրդ է»,-ասաց Թովմասյանը, և հավելեց, որ նրա կարծիքով Փաշինյանը հատուկ կարծիք կգրեր այդ փաստաթղթին կից, կամ որևէ այլ ձևով կարտահայտեր իր վերաբերմունքը, քանի որ մեկ տարի անց մենք չունենք գերիների վերադարձ, ավելին՝ Ալիևը շարունակում է հայտարարել, թե նրանք ռազմական հանցագործներ են. և այլևս գերիներ չունեն իրենց մոտ:

Իսկ ինչ վերաբերվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին՝ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ գործընթացը կարող է սկսվել միայն Արցախի կարգավիճակի հստակեցումից հետո.

«Մեզ ամենևին ձեռնտու չէ սահմանագծումը, քանի որ ստացվում է՝ Արցախի վրա փակում ենք վերջին դուռը, իսկ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում՝ անկլավի կարգավիճակով: Մենք սա չենք կարող թույլ տալ, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես չի լուծվել»:

Անդրադառնալով իշխանական ներկայացուցիչների հայտարարություններին՝ թե Սոչիում հանդիպման ժամանակ միջանցքի մասին չի խոսել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ադրբեջանի նախագահը, Թովմասյանն ասաց, որ Ալիևը հանդիպման ժամանակ որևէ հայտարարություն չարեց միջանցքի մասին, բայց հետո դուրս եկավ և պնդեց, որ միջանցք պետք է տրամադրվի, այնուամենայնիվ պետք չէ հիմնվել այն բանի վրա, որ Ալիևը Ռուսաստանի նախագահի ներկայությամբ որևէ բան չի պնդել, սա դեռ չի նշանակում, որ նա հրաժարվել է իր մտադրություններից»: