կարևոր
1231 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-02 14:04

Բենզեման՝ հանդիպման միակ գնդակի հեղինակ

Բենզեման՝ հանդիպման միակ գնդակի հեղինակ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կայացավ Լա լիգայի 9-րդ տուրի «Ռեալ»-«Աթլետիկ» հետաձգված հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մայրաքաղաքային ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

Այս հանդիպման միակ գնդակը խփել է հարձակվող Կարիմ Բենզեման՝ 40-րդ րոպեին։

Նրա համար այս գոլը 35-րդն էր 2021 թվականին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 46 խաղում։ 

Այս խաղից հետո «Ռեալը» շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 36 միավորով, իսկ «Աթլետիկ»-ը 8-րդ տեղում է 20 միավորով։