«Պահեստազորի սպաների» շարժումը դատապարտում է գործող իշխանությունների անօրինական և հակազգային գործունեությունը «Սիսական» ջոկատի հրամանտար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ձերբակալության կապակցությամբ։
Սյունիքը մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ մտադրություններից չհրաժարվելով՝ ամիսներ շարունակ անազատության մեջ է պահում Սյունիքի համայնքապետերին։ Իսկ հիմա իր վերջնական նպատակին հասնելու համար կալանավորում է թշնամու դեմ պայքարելու ունակ հերթական հայրենավեր մարդուն և քաղաքացուն՝ հրամանատար Աշոտ Մինասյանին։
«Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել, ինչպես Աշոտ Մինասյանին, այնպես էլ Սյունիքի համայնքապետերին, և դադարեցնել քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել: