կարևոր
1870 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-02 12:51

Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ

Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նիստում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի՝ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումներից մինչեւ ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ։

Քննարկվել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անելիքները ու հնարավոր զարգացումները։