Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թ-ի դեկտեմբեր 2-ին Չարդախլու գյուղում:
Հովհաննես Բաղրամյանը 1915 թվականին կամավոր ընդգրկվել է Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվել Կովկասյան ճակատում Օսմանյան Կայսրության դեմ։
Զորացրվել է և 1920 թվականին մտել Կարմիր բանակ, մասնակցել Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։
Բաղրամյանը նշանակվել է մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչել Ռոստովի մոտ:
Նա առաջադրվել է 11-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնին և վարել «Օրեոլի մոտ Կուտուզով» օպերացիան։
1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցել 1944 թվականի մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում:
Բաղրամյանը ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր Շտաբի ռազմական ակադեմիայի պետն է եղել և ԽՍՀՄ ռեզերվային ուժերի հրամանատարը։ ԽՍՀՄ կրկնակի հերոս է եղել, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով` Կարմիր դրոշի 3 շքանշանով, Սուվորովի 2 շքանշանով և Կուտուզովի շքանշանով։
Հովհաննես Բաղրամյանի անունով 1997 թվականին ՀՀ-ում հիմնված է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները։