կարևոր
1288 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-02 09:42

ՀՀ տարածքում առկա են փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում առկա են փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, ինչպես նաև քարաթափման վտանգի պատճառով ժամանակավորապես երկկողմանի փակ է Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը:

Բեռնատարների համար դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-16-րդ կմ-ն ընկած հատվածը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Ֆիոլետովո գյուղի հատվածը և Սպիտակի ոլորանները։

Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։