կարևոր
181 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 21:15

Աշխատանքի հրավեր

Աշխատանքի հրավեր

Yerkirmedia.am լրատվական կայքը աշխատանքի է հրավիրում լրագրողների.

Աշխատանքային պարտականություններն են՝

Խմբագրի անմիջական հանձնարարականներով, ինչպես նաև սեփական առաջարկներով
• ապահովել օրվա լրահոսը կայքում և համապատասխան սոցիալական հարթակներում՝ Facebook, Telegram, YouTube,
• օրվա ընթացքում պարբերաբար թարմացնել Facebook-յան լրահոսը, սթորիները
• օրվա կարևոր իրադարձությունների մասին պատրաստել ինֆոգրաֆիկաներ, ֆոտո կամ վիդեո նյութեր ֆեյսբուքյան և յութուբյան էջում տեղադրելու համար,
• օտար լեզվով բնագրերից հայերեն նյութեր պատրաստել
• կազմել ամսական հաշվետվություն կայքի և սոցցանցերի վիճակագրության մասին՝ դիտողականություն, ներգրավվածություն և այլն,
• ըստ անհրաժեշտության կազմակերպել հարցումներ սոցցանցերում,
• ներկայացնել առաջարկներ՝ ուղղված կայքի և սոցիալական հարթակների զարգացմանը:

Պահանջվող պայմանները՝
• Հաղորդակցության ոլորտի բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն (ավարտական կուրսի ուսանողներ)
• Հայերենի գերազանց իմացություն, (օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
• Համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն
• Առնվազն միջին մակարդակի տիրապետել ֆոտո և վիդեո մոնտաժի ծրագրերին
• Պատասխանատվության բարձր զգացում
• Ստեղծագործական միտք
• Օպերատիվություն:

Աշխատանքային ժամերը՝
Օրական 8 կամ 6 ժամ՝ ներառյալ ընդմիջումը:

Նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումի հայտը կարող եք լրացնել այստեղ կամ Ձեր ինքնակենսագրականն ուղարկել  [email protected] էլեկտրոնային փոստին, վերնագրում նշելով՝ Աշխատանքի դիմում: