կարևոր
835 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 20:40

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, ինչպես նաև քարաթափման վտանգի պատճառով ժամանակավորապես երկկողմանի փակ է Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը:

Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։

Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։