կարևոր
4657 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 18:09

Տեղացած առատ ձյունը ճանապարհը դարձրել է դժվարանցանելի

Տեղացած առատ ձյունը ճանապարհը դարձրել է դժվարանցանելի

Արդեն մեկուկես ժամից ավելի է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ապարանից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում եթևեկությունը դարձել է վտանգավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պատճառը տեղացած առատ ձյունն է, որոշ վարորդների ոչ սրտացավ մոտեցումը, քանի որ ավտոմեքենաների անվադողերը ամառային են, մինչդեռ արդեն քանի օր է, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի անվադողերը փոխարինեն ձմեռայինով:

Նշված ճանապարհահատվածում ճանապարհների մշակման ոչ մի աշխատանք չի կատարվել, մինչդեռ ճանապարհները սպասարկող ճանշինականները պետք է արդեն սկսեին ճանապարհը աղ ու ավազով մշակելու գործընթացը:

Ծիլքար-Գեղարոտ հատվածներում էլ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարժվել, որոշներն էլ մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ արդեն սկսել է խցանում:

Եթե կարճ ժամանակում ճանապարհները սպասարկող ճանշինները չանցնեն գործի, ապա վիճակն ավելի է վատթարանալու և խցանված ավտոմեքենաների թիվը ավելանալու է: Ոչ մի հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ չեն իրականացվել: