կարևոր
1438 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-01 17:08

Այսօր Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Այսօր Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը

Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա: Տեղեկությունը հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հայտարարությամբ: «Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ հաշվի առնելու և հայտարարելու այն որոշումները, որոնք մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։

Այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Եռակողմ առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Մոսկվայում: