Դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում տեղի կունենա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է համաժողովում քննարկվող թեմաները և նշել, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն օգտակար դերակատարություն ունի մերձդնեստրյան և արցախյան հակամարտությունների աջակցման գործում և Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցով ժնևյան քննարկումների համանախագահներից մեկն է:
«Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականանա խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հաստատված ձևաչափերի շրջանակում, հակամարտության կողմերի անմիջական մասնակցությամբ և հաշվի առնելով նրանց շահերը»,- հայտարարել է Լավրովը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավար մարմինների հիերարխիայում Արտաքին գործերի նախարարների խուրհորդը հարթակ է մասնակից պետությունների քաղաքական երկխոսության համար: Նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում այն երկրում, որը կազմակերպությունում նախագահում է ընթացիկ տարում: 2021 թվականին այդ գործառույթներն իրականացնում էր Շվեդիան։ 2022 թվականին նախագահությունը կանցնի Լեհաստանին: