կարևոր
1420 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-01 14:16

Փաշինյանն ազատել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետին

Փաշինյանն ազատել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետին

Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Թաշչյանը եղել է Միացյալ նահանգներում Հայաստանի դեսպանության դեսպանորդ, 2009-2011 թվականներին զբաղեցրել է կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը,  2018-2020 թվականներին եղել է Փաշինյանի օգնականը, իսկ 2020թ. հուլիսի 8-ից՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը:

Սոչիում կայացած վերջին եռակողմ բանակցությունների ժամանակ նա ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իրենից բացի եւս մեկ պաշտոնյա է մասնակցել Ադրբեջանի հետ բանակցություններին: Ավելի ուշ «ԱՆԻ» կենտրոնը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ այդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է, եւ որ նա  «WhatsUp» կապով շփվել է Իլհամ Ալիեւի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիեւի հետ:

Ի դեպ՝ Վանեցյանի այս հայտարարությունից հետո նրան հեռակա կարգով շնորհակալություն էր հայտնել Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ իր անունն այսպես ասած «մաքրելու» համար, քանի որ տեւական ժամանակ մամուլը գրում էր, որ ադրբեջանական կողմի հետ բանակցող պաշտոնյան եղել է Խառատյանը: