կարևոր
643 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 14:10

Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք չեն հանդուրժում երկրի կործանումը. Արթուր Խաչատրյան

Իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք չեն հանդուրժում երկրի կործանումը. Արթուր Խաչատրյան

«Այն ժամանակ, երբ թշնամիները լայնածավալ գրոհ են ձեռնարկել ՀՀ և ԱՀ դեմ, երբ օղակը Սյունիքի շուրջ սեղմվում է, երբ թուրքերը զինվորական գործողություններից չեն խորշում, երբ Սյունիքի բնակավայրերի մի մասը գտնվում է թուրքական շրջափակման մեջ, երբ Փաշինյանը ստորագրում է երկրի համար բացասական առումով ճակատագրական նշանակություն ունեցող փաստաթղթեր, բնականաբար, իշխող ռեժիմը պիտի փորձի իրեն հատուկ ձևերով բռնակալական հակումների բռնակալական գործիքակազմով պետք է փորձի երկրի ներսում լռեցնի բոլոր նրանց, ովքեր հասկանում են, թե Հայաստանը ինչ իրավիճակի առաջ է կանգնած, ինչ ապագա է սպասվում հայ ժողովրդին և հայ ասպետականությանը»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի կալանավորմանը։

Պատգամավորի պնդմամբ՝ այս իշխանությունը փորձում է լռեցնել այն մարդկանց, որոնք չեն հանդուրժում երկրի կործանումը։

Խաչատրյանն ասում է, որ սա Սյունիքի համար սպառնալիք է։

«Եկեք հետ նայենք ու տեսնենք, որ քրեական գործեր են հարուցված և կալանավորված են Գորիսի քաղաքապետը, Մեղրիի քաղաքապետը, Սյունիքը ներկայացնող պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և այս շարքին նաև ավելացավ ծագումով Սիսիանից ազատամարտիկ, փառավոր մարտական անցյալ ունեցող Աշոտ Մինասյանը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, Սյունիքում, Հայաստանի շուրջ, և մասնավորապես, Սյունիքի շուրջ զարգացումների ֆոնի վրա է այս ամենը տեղի ունենում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել: