կարևոր
892 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 13:53

Այսպիսի որակի դատավորները ոչնչացնում են մեր պետականությունը. Արամ Վարդևանյան

Այսպիսի որակի դատավորները ոչնչացնում են մեր պետականությունը. Արամ Վարդևանյան

Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին առաջադրված մեղադրանքին ու գործի նյութերին ծանոթ եմ ամբողջությամբ: Կալանավորելու որոշում կայացնելու հնարավորություն չունեցավ նույնիսկ Վճռաբեկ դատարանն (դատախազություն) ու Արմինե Մելիքսեթյանը, քանի որ չկա դրա օբյեկտիվ ու սուբյեկտիվ նվազագույն հնարավորությունը: Գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հետևաբար պարզ վարժությամբ կարելի է պարզել, թե ինչ մասնագիտական որակի է պետք տիրապետել, որպեսզի կալանավորման որոշում կայացնել: Պետք է բոլորս գիտակցենք, այս իշխանությունները կալանավորում են ու կալանավորելու են բոլորին, դատական համակարգի իմունային համակարգն ոչնչացրել ու ոչնչացնում են այս իշխանություններն ու իբր բարձրագույն դատական խորհուրդը:

Պարզապես այսպիսի «որակի» «դատավորները» ոչ թե ուղղակի ապօրինի կալանավորում են իրանց անվտանգությունը պաշտպանած մարդկանց, այլ ոչնչացնում են մեր պետականությունը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել:

Հավելենք, որ Տիգրան Սիմոնյանը 2018 թվականի մայիսի 17-ին է նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն երեք ամիս անց հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա իշխանության մոլի քարոզիչներից էր այդ ընթացքում:

Այնուհետև 2020 թվականին նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, օգնել է Ռոմանոս Պետրոսյանին: Այս տարվա հունիսին ազատվել է պաշտոնից: Իսկ հոկտեմբերին նորից վերադարձել դատական համակարգ: