կարևոր
1420 դիտում, 9 ամիս առաջ - 2021-12-01 13:34

Անհրաժեշտ է արգելել թուրքական արգելված ապրանքների ոչ միայն մուտքը, այլև՝ վաճառքը. Վահրամ Միրաքյան

Անհրաժեշտ է արգելել թուրքական արգելված ապրանքների ոչ միայն մուտքը, այլև՝ վաճառքը. Վահրամ Միրաքյան

Սա թուրքական ապրանքների ներկրման ծավալի պաշտոնական թվերն են: Ըստ էության մոտ 3.3 անգամ պակասել է: Բայց իրականում թուրքական ապրանքների ներկրումն արգելված չի, այլ իրականացվում է ընտրանքային ներկրում: Օրինակ հումք կամ սարքավորում թույլատրվում է: Տեղեկացնում է «Ռազմավարական բիզնես» կրթական եւ խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը:

«Ընտրանքային ներկրումը նորմալ պրակտիկա է, որը կիրառում են շատ տարբեր երկրներ, սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Եվրոմիությունումով: Ընտրանքային ներկրումն անհրաժեշտ է սեփական արտադրողին պաշտպանելու համար:

Կարծիքներ են հնչել, որ ծագման երկրի սերտիֆիկատը կեղծելով կամ այլ ճանապարհներով՝ մեկա նույն քանակը ներկրվում է:

Նախ նույն քանակը չի, դա ասում են ոլորտի գործարարները, երկրորդ՝ էդ պրակտիկան քրեորեն պատժելի արարքա, եթե որևէ մեկը տեղյակ է նման խախտումներից (հատկապես պաշտոնյաները) ապա պետք է դիմի իրավապահ մարմիններին, ոչ թե ԱԺ-ում հայտարարի, որ մեկա բերում են, եկեք հանենք արգելանքը: Նման բան ասելը նույնն է, ինչ խոստովանելը, որ պետությունն անկարող է իր որոշումներին տեր կանգնել:

Իսկ թուրքական արգելված ապրանքների մուտքը Հայաստան ավելի արդյունավետ կառավարելու համար անհրաժեշտ է արգելել ոչ միայն մուտքը, այլև վաճառքը: Էդ դեպքում մաքսայինից բացի հարկայինն էլ կարող է վերահսկել: Պլյուս անհրաժեշտ է արգելել թուրքական ընկերություններին պատկանող բրենդերի վաճառքը, եթե ուզում ենք խնդիրն ամբողջությամբ լուծել:

Հա, մեկ էլ պետք չի 6 ամիսը մեկ հարցը դնել քննարկման, բացել, թե չբացել, հասկանում ենք, որ տնտեսությունից բան չեք հասկանում, բայց նկատի ունեցեք, որ 6 ամիսը մեկ քննարկելով սթրեսի եք ենթարկում ոլորտում ներդրում արած տեղական ընկերություններին: Ուղղակի սուս ու փուս երկարացրեք, առնվազը մի 10 տարի:

Ի՞նչ կարծիքի եք»: