կարևոր
526 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 12:50

Չհաշտվել պարտության հետ. այս օրերին այսպես մտածողներին անվանում են հայդատականներ. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չհաշտվել պարտության հետ. այս օրերին այսպես մտածողներին անվանում են հայդատականներ. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ հասնենք համազգային և համաժողովրդական դիմադրության թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանությունները` իրենց աթոռներից: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խոհրդաժողովին:

«Նախ պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստները, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր երկիր լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ, և գնալ այդ երազի հետևից. այս օրերին այսպես մտածողներին անվանում են հայդատականներ»:

Հիշեցնենք, որ Երեւանում մեկնարկել էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խոհրդաժողովը: Խորհրդաժողովին ներկա էին Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբից եւ գրասենյակից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչ: