կարևոր
3154 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 12:27

Արցախի գեներալների, սպաների վերաբերյալ հայտարարությունն ուղարկվել է ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի գեներալների, սպաների վերաբերյալ հայտարարությունն ուղարկվել է ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի գեներալների, սպաների կողմից սպանություններ կատարելու վերաբերյալ Ռոման Բաղդասարյանի հայտարարությունը քննության կառնվի: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

«Սույն թվականի նոյեմբերի 30-ից ոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու:

Նկատի ունենալով, որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, ուստի այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար»: