կարևոր
3139 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-01 12:01

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվեց

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվեց

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը և կայացրել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան՝ Միհրան Պողոսյանը:

«Կալանք տվող դատավորները գործի մեջ են.

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմի մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց Քննիչի դեռևս 2020թի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։

Ընթանում է Սյունիքի-գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»,-գրել է փաստաբանը։

Աշոտ Մինասյանը արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր է:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական Դատարանը հաստատել էր Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Նրա կալանավորման՝ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել էր: