կարևոր
655 դիտում, 1 ամիս առաջ - 2021-12-01 10:11

Իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի. «Ժողովուրդ»

Իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի. «Ժողովուրդ»

«ՀՀ կառավարության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուները փոխանցում են, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն:

Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են:

Ասել է թե՝ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին: Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի կողմից իրականացված դատական համակարգի ռեֆորմներից:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցեց, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։