կարևոր
2476 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-01 10:06

Հրդեհի հետևանքով անկել են մոտ 700 ոչխար և 25 խոշոր եղջերավոր կենդանի

Հրդեհի հետևանքով անկել են մոտ 700 ոչխար և 25 խոշոր եղջերավոր կենդանի

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։ Շուկայական արժեքներով վնասը կազմում է շուրջ 50 մլն դրամ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին: