կարևոր
1774 դիտում, 8 ամիս առաջ - 2021-12-01 09:37

Այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է. Սուրեն Սարգսյան

Այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է. Սուրեն Սարգսյան

Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում՝ 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար: Գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Ինչպես գիտեք, այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը: Ամենից վատն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների և դեսպանատների, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դեմ հայկական լոբբիստները պայքարում են Հայաստանի կառավարության և դեսպանատան կողմից զրոյական աջակցությամբ:

Դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց և նրանց հետ աշխատանք չի տարվում:

Մեծ հաշվով այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է»: