կարևոր
1867 դիտում, 1 տարի առաջ - 2021-12-01 09:05

Այսօր դեկտեմբերի 1-ն է. 32 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին

Այսօր դեկտեմբերի 1-ն է. 32 տարի առաջ այս օրը ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին


Դեկտեմբերի 1, տարվա 335-րդ (նահանջ տարիներին՝ 336-րդ) օրն է։

Ձմռան առաջին օրացուցային օրն է։

Տարվա ավարտին մնում է 30 օր։

Աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը։

  • 1824 - Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924 թ.):
  • 1827 - Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը
  • 1891 թ. – կանադացի սպորտի մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպեց իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։
  • 1907 - Թիֆլիսում լույս է տեսնում «Անկախ մամուլի» առաջին համարը։
  • 1918 թ. – Հարավսլավիայի թագավորությունը հռչակեց իր անկախությունը Ավստրո-Հունգարիայից։
  • 1923 - Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան
  • 1955 թ. – ծնվել է Սերժ Ավետիքյանը, ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։
  • 1959 թ. – Վաշինգտոնում ստորագրվեց Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։
  • 1972 թ. – ծնվել է Նիկոլայ Լոբաչևսկին, ռուս նշանավոր մաթեմատիկոս (մահ. 1856 թ.)։
  • 1989թ.- Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման մասին
  • 2008 թ. – Նաիրիտ գործարանը դադարեցրեց գործունեությունը։