կարևոր
214 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 11:52

Վաղվանից կսպասվեն տեղումներ․ որոշ շրջաններում ձյան տեսքով

Վաղվանից կսպասվեն տեղումներ․ որոշ շրջաններում ձյան տեսքով

Հանրապետությունում  դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ը` հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Գիշերը կդիտվի +8, ցերեկը՝ +15, երեկոյան՝ +6 աստիճան ջերմություն։