«Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը՝ խորհրդարանում սկսեց աշխատանքները: Հանձնաժողովի ստեղծումից հետո՝ թեեւ մոտ մետ ամիս պահանջվեց, որպեսզի իշխող խմբակցությունը ներկայացնի իր անդամներին, բայց հիմա արդեն՝ անդրանիկ նիստում, նրանք վստահեցնում են՝ սա իրենց համար էլ հնարավորություն է մարդկանց կասկածները փարատելու համար:
Եթե քննիչ հանձնաժողովը վերջում գա այն եզրակացության, որ հիմնադրամի կողմից բյուջե փոխանցումը եղել է արդարացված եւ միջոցներն օգտագործվել են արդյունավետ, արդյոք մենք գործընկերային հայտարարո՞ւմ ենք, որ այն, ինչ մինչեւ հիմա հնչեցվել է, եկեք դնենք մի կողմ, իրականում խնդիր գոյություն չի ունեցել, եւ դրանով վերականգնենք հիմնադրամի նկատմամբ վստահությունը՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններին։
Արծվիկ Մինասյանն էլ, որը հանձնաժողովի նախագահն է, հակադարձ հարց է տալիս. եթե բացահայտվեն չարաշահումներ, իշխանությունը պատրա՞ստ է ճշմարիտ ձեւով ներկայացնելու սխալներն ու թերությունները:
Բաբկեն Թունյանի կարծիքով՝ կաշկանդող հանգամանք կարող է լինել, օրինակ, նախկինում հնչեցրած գնահատականները:ՔՊ-ական մյուս պատգամավորի համար էլ, կարծես թե, հստակ չէր՝ հանձնաժողովի առջեւ դրված խնդիրներն ու նպատակները:
Ձեզ ի՞նչն է անհանգստացնում, հիմնադրամն իրավունք ունե՞ր գումարներ փոխանցելու կառավարությանը, թե անհանգստացնում է, թե ինչպես են գումարները ծախսվել:
Մինասյանը եւս մեկ անգամ հստակեցրեց` հանձնաժողովի նպատակն է՝ պարզել, թե հիմնադրամից մոտ 52 միլիարդ դրամը կառավարությանը փոխանցելը որքանո՞վ է համապատասխանում հիմնադրամի կանոնադրական նպատակներին եւ որ ամենակարեւորն է, թե այդ գումարների ծախսումը որքանով է եղել նպատակային: Սակայն Հովիկ Աղազարյանը չհամաձայնեց:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։