կարևոր
784 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 21:46

Արամ Առաջինի նախագահությամբ՝ վանաբնակ միաբան հայրերի հավաք. ՖՈՏՈՇԱՐՔ

Արամ Առաջինի նախագահությամբ՝ վանաբնակ միաբան հայրերի հավաք. ՖՈՏՈՇԱՐՔ

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք: Այդ մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը:

Հանդիպման սկզբում Վեհափառ Հայրապետը ողջունել է Մայրավանք ժամանած թեմակալ առաջնորդներին: Խոսելով միաբանական կյանքին առնչված երևույթների մասին՝ նա շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությունը այսօր ամբողջական նվիրումով լծված է հայ ժողովրդի ծառայությանը՝ թե՛ թեմերի ներսում և թե՛ Կաթողիկոսարանի մեջ: Ապա Հայրապետը անդրադարձ է կատարել առաջիկա տեղի ունենալիք կրոնական և քաղաքական ժողովներին:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև խոսել է հայ ազգին ու հայրենիքին հուզող հարցերի մասին:

Հանդիպման ավարտին հավաքի մասնակից միաբանները համահունչ կերպով կատարել են «Կիլիկիա» քայլերգը և «Կիլիկեան Ուխտի» հայրապետական մաղթերգը: