կարևոր
499 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 21:32

Համազգային հանդիսավոր արարողությունը՝ Սանկտ Պետերբուրգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում Համազգային հայ կրթական եվ մշակութային միության Ռուսաստանի կառույցի նախաձեռնությամբ ձեվավորվեց համազգայինի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղը։ Ներկա էին Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը Լիբանանից, գրող հրապարակախոս,Համազգայինե հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը՝ Երեվանից,Համազգայինի Ռուսաստանի կառույցն իր նորընտիր վարչության կազմով եվ նվիրատուների խորհրդի ներկայացուցիչներով։

Պատվիրակության անդամները հավաքին ներկա Սանկտ Պետերբուրգի տարբեր համայնքային, մշակութային ու կրթական կառույցների անդամներին ներկայացրեցին ազգանպաստ կրթական ու մշակութային ծրագրեր իրականացնող աշխարհասփյուռ կառույցի՝ Համազգային հայ կրթական ու մշակութային միության մոտ մեկդարյա գործունեությունն ու դերը սփյուռքում հայ դպրության ու մշակույթի, հայի ինքնության ու տեսակի պահապան գործում:

Համազգային հայ կրթական ու մշակութային միությունը ի հեճուկս ժամանակի մարտահրավերների իր դպրոցներում, կրթօջախներում, մշակութային կենտրոններում կրթում ու դաստիարակում է հայի հոգեկերտվածքով սերունդ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներում, որին շուրջ մեկ տարի է ինչ միացել է նաեվ Ռուսատանն իր հայաշատ քաղաքներով, մասնավորապես Մոսկվան եվ Սանկտ Պետերբուրգը։

Այն Ռուսաստանի կրթության ու մշակույթի ոլորտում ավադական ներդրում ունեցող ռուսահայ մտավորականության կորիզը համախմբելուց զատ կդաստիարակի հայկական ինքնությամբ ու տեսակով այն սերունդը, որը արժանապատվորեն կշարունակի հայրենիքի համար պայքարն ու կվերականգնի արցախյան աղետաբեր պատերազմում ունեցած մեր կորուստները։ Ներկաները համատեղ քննարկեցին մասնաճուղի արդյունավետ գործունեության ծրագրերն ու դրանք իրականացնելու հնարավոր գործիքակազմը։

Մանրամասները՝ տեսանյութում։