կարևոր
850 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 20:18

Հայաստան-Նորվեգիա խաղն ընդհատվեց թանձր մառախուղի պատճառով

Հայաստան-Նորվեգիա խաղն ընդհատվեց թանձր մառախուղի պատճառով

Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր Նորվեգիայի հավաքականին։ 70-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց թանձր մառախուղի պատճառով։ Նորվեգիայի թիմը հաղթում էր 9։0 հաշվով։

ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշել են վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:

Թիմերի առաջին խաղում Նորվեգիան առավելության էր հասել 10։0 հաշվով։

Նորվեգիան F խմբի առաջատարն է՝ 13 միավոր։ Հայաստանի թիմը նախորդ 5 հանդիպմանը 5 պարտություն է կրել 0։36 ընդհանուր հաշվով եւ վերջինն է։