կարևոր
685 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 18:45

«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում շարունակում է աճել

«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում շարունակում է աճել

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 262 202 422: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 207 764 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 48 437 955 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 778 601-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 587 822-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը այս երկրում կազմել է 468 հազար 980 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 084 749 հիվանդացած, նրանցից մահացել է 614 376 մարդ: