կարևոր
2758 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-30 17:37

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տառերի պուրակի հարևանությամբ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տառերի պուրակի հարևանությամբ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող խաչի մոտ բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենայի առջևի անվահեծանները կոտրվել են, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: