կարևոր
1270 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-30 16:42

Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5050 նոր դեպք

Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5050 նոր դեպք

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5050 նոր դեպք, մահացել է 80 հիվանդ:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսով ախտահարման 845 հազար 643 դեպք, 12 հազար 54 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 4214 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր վարակը կարողացել է հաղթահարել 788 հազար 201 հիվանդ: Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 1802 նոր դեպք: Ներկայումս Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 45 հազար 362-ի, նրանցից 6554-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1674-ի վիճակը ծանր է, իսկ նրանցից 361 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին: