Այս պահին ընթանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առաջին նիստը:
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 24-ի հայտարարությամբ նշել էր, որ մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ԱԺ խոսնակը հաստատել էր քննիչ հանձնաժողովի կազմը։
Հանձնաժողովի նախագահ՝ Արծվիկ Մինասյան - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար
Հանձնաժողովի անդամներ՝
Էլինար Վարդանյան - «Հայաստան» խմբակցություն,
Թադեւոս Ավետիսյան - «Հայաստան» խմբակցություն,
Հայկ Մամիջանյան- «Պատիվ ունեմ» խմբակցություն,
Գեւորգ Պապոյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,
Բաբկեն Թունյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,
Ծովինար Վարդանյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,
Արուսյակ Մանավազյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,
Հովիկ Աղազարյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,
Արուսյակ Ջուլհակյան - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,
Սերգեյ Բագրատյան- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն: