Երևանի ավագանին որոշեց գումար հատկացնել 2008 թվականի մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածներին նվիրված հուշարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների կատարման համար։ Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։
«Նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում՝ սուբվենցիաները ավելացնել 96,4 մլն դրամով, որը կուղղվի մարտի 1-ին զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը։ Հուշարձանի տեղադրումն իրականացվելու է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցի կողմից»,– նշեց Ներսիսյանը։
Որոշումն ընդունվեց 42 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ դեռևս 2020թ.-ի փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի զոհերիհուշակոթողի մրցույթում 12 աշխատանքների շարքում լավագույնն է ճանաչվել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» գործը: Հուշակոթողը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում: