կարևոր
6466 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 13:15

Սև լճի ուղղությամբ ադրբեջանական ուժերի դիրքավորման որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Իրինա Յոլյան

Սև լճի ուղղությամբ ադրբեջանական ուժերի դիրքավորման որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Իրինա Յոլյան

Սև Լճի տարածքում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։ 

«Սիսիանի Իշխանասար գյուղի մասով տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերում է Գորիսին, ապա, իմ ունեցած տեղեկություններով, Սև լճի ուղղությամբ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,-նշեց Գորիսի փոխքաղաքապետը։

Դիտարկմանը՝ արդյոք հնարավո՞ր է, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների համար հանձնաժողովներ ստեղծելով պայմանավորված, թշնամու զորքերը հետ քաշվեն մայիսի 12-ին առաջացած ուղղություններով, Իրինա Յոլյանը նկատեց.

«Իհարկե դա շատ լավ կլինի, բայց չեմ կարող ասել։ Կոնկրետ Սև լճի հատվածում նրանք այնպիսի ամրացման աշխատանքներ են տարել, շինություններ կառուցել, որ ենթադրելի է՝ ձմռանն են պատրաստվում։ Հավանաբար՝ դժվար հետ գնան»,-նշեց Իրինա Յոլյանը։

Հիշեցնենք, որ այսօր զլմ-եր, ներկայացնելով Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանի պնդում է, հայտնում են, որ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։  Հարցին, թե որքան են հետ քաշվել ադրբեջանական զորքերը և այժմ որտեղ են գտնվում, Մարատ Պետրոսյանը հորդորեց ճշտել ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանության նախարարությունն էլ ոչ հերքել, ոչ հաստատել է լուրը: