կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-30 13:13

14-րդ անգամ հանձնաժողովը չընտրեց

14-րդ անգամ հանձնաժողովը չընտրեց

Այսօր Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգի վերջին հարցը Հանձնաժովի տեղակալի ընտրությունն էր: Արդեն 14-րդ անգամ է այս հարցը քննարկվում: 

«Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին միացել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը: «Հայաստան» խմբակցությունն իր գրության մեջ ամրագրել է, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածության հարցում մնում է նույն դիրքորոշմանը, մինչեւ հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնի։ Դրան միացել է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Հարցի քննարկման ժամանակ Հանձնաժողովի անդամ ընդդիմադիր անդամները դուրս եկան սենյակից, չմասնակցեցին քվեարկությանը: ՔՊ-ական պատգամավորները կրկին միաձայն դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը: